Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 359692 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06152JLQFNJN) և Մխիթար Նորայրի Մխիթարյանի (ծնված՝ 25․04․1991թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Մխիթար Նորայրի Մխիթարյանին, Հուսիկ Նորայրի Մխիթարյանին, Նաիրա Նորայրի Մխիթարյանին, Նարինե Սաղաթելի Մանուկյանին Եվ Նորայր Մխիթարի Միզոյանին (մահացած) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,135 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 108,6 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Շենավան, 2-րդ փողոց, 34 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1801):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: