Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 136-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի «բ» պարբերության, հիմք ընդունելով «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ի 2025 թվականի հունվարի 9-ի հայտը` որոշում եմ.
1. «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 02703369) տալ «ՀՀ Լոռու մարզ, ք. Սպիտակ Սուրեն Ավետիսյան 3» հասցեում գտնվող կրպակում (ոչ հիմնական շինություն՝ 6 քառակուսի մետր մակերես) ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն՝ 2025 թվականի 1-ին եռամսյակի համար: