Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24112023-06-0065 վկայականը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 150-Ա որոշումը և Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06082DVQRLKZ)՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Լուսաղբյուր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-046-0204-0081 կադաստրային ծածկագրով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության 0,02132 հեկտար կապի հողեր գործառնական նշանակության հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Լուսաղբյուր, 6-րդ փողոց, 8 հողամաս» (փոստային դասիչը՝ 1812)։
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե․Գրիգորյանի վրա։