Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ N 2103893 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06006NJSLQMD) և Մհեր Սերյոժայի Մելքոնյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Մհեր Սերյոժայի Մելքոնյանին (ծնված՝ 09․07․1962թ․) սեփականության իրավունքով պատկանող՝ 06-006-0304-0029 կադաստրային ծածկագրով 0,078 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 77 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը, 44,2 քառակուսի մետր մակերեսով անասնագոմին և 48,7 քառակուսի մետր մակերեսով մառանին տրամադրել «ք․ Սպիտակ, Ք․ Քըրքորյան փողոց, 86 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1806):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: