Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1953571 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 069996DATBVL) և Արմեն Վանիչկայի Պետրոսյանի (ծնված՝ 28.10.1970թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0024-0009 կադաստրային ծածկագրով 0,032 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 222,6 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք Սպիտակ ք․, Առափնյա թաղամաս, 10/5 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1801):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: