Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2097143 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011JB5DES2) և Ռազմիկ Ալեքսանի Յարմալոյանի (ծնված՝ 20․07․1942թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0271-0209 կադաստրային ծածկագրով 0,045 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 151,7 քառակուսի մետր մակերեսով նկուղին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Բ․ Կնունյանց փողոց, 12/1 շինություն» հասցեն (փոստային դասիչը՝ 1806)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: