Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ որոշում եմ․
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքում կազմակերպել «Սպիտակ համայնքի ղեկավարի շախմատի առաջնություն-2024» մրցաշարը:
2․ Հաստատել «Սպիտակ համայնքի ղեկավարի շախմատի առաջնություն-2024» մրցաշարի անցկացման կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի: