Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 197 որոշմանը կից ցուցակի 431-րդ տողում կադաստրային ծածկագիրը «06-006-0057-0043»-ի փոխարեն սխալմամբ գրվել է «057-044», 432-րդ տողում կադաստրային ծածկագիրը «06-006-0057-0044»-ի փոխարեն սխալմամբ գրվել է «057-045» և 433-րդ տողում կադաստրային ծածկագիրը «06-006-0057-0045»-ի փոխարեն սխալմամբ գրվել է «057-046», հիմք ընդունելով Ռուզաննա Վոլոդյայի Պետրոսյանի դիմումը և կադաստրային գործերի ուսումնասիրության արդյունքները՝ որոշում եմ.
1․ Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի դեկտեմբերի 14-ի «Սպիտակ քաղաքի Ս․Ավետիսյան, Առափնյա, Պանրագործների, Թումանյան և Բանավան փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 197 որոշմանը կից ցուցակի 431-րդ տողում գրված «057-044» թվերը փոխարինել «06-006-0057-0043» թվերով, 432-րդ տողում գրված «057-045» թվերը փոխարինել «06-006-0057-0044» թվերով և 433-րդ տողում գրված «057-046» թվերը փոխարինել «06-006-0057-0045» թվերով: