Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 136-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Երվանդ Թորոսյանի 2025 թվականի հունվարի 23-ի հայտը` որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Երվանդ Թորոսյանին (ՀՎՀՀ 66899284) տալ «ՀՀ Լոռու մարզ, գ․ Կաթնաջուր 8փ․ 12» հասցեում գտնվող խանութում (հիմնական շինություն՝ 39 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների ու ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն՝ 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների համար: