Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 942030 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06032JQGJSQA) և Էլմիրա Օհանի Ալավերդյանի (ծնված՝ 27․02․1960թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում գտնվող 06-021-0034-0078 կադաստրային ծածկագրով 0,111 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արևաշող, 13-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 26 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1807):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: