Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի մայիսի 26-ի թիվ 84 որոշմանը կից ցուցակում չի գրվել Ցոլակ Թորոսի Մարգարյանի (ծնված՝ 13.08.1923թ․,մահացած 14․10․2009թ․) հայրանունը, հիմք ընդունելով Ցոլակ Թորոսի Մարգարյանի մահվան վկայականը, Ցոլակ Մարգարյանի որդու՝ Լիսանդիր Մարգարյանի ծննդի պետական գրանցման մասին թիվ 6 ակտը և Ցոլակ Մարգարյանի հարսի՝ Անահիտ Օնիկի Բասմաջյանի դիմումը՝ որոշում եմ.
1․Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի մայիսի 26-ի «Սպիտակ քաղաքի Այգեստան, Շահումյան, Տեր Սիմոնյան, Մուրացան, Շիրակի խճուղի, Երևանյան խճուղի, Գործարանային, Ս․ Ավետիսյան, Ալ․ Մանուկյան, Ս․ Ոփյան, Ե․ Չարենց և Տաշիր փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 84 որոշմանը կից ցուցակի 313-րդ տողում գրված «Ցոլակ» բառից հետո լրացնել «Թորոսի» բառը: