Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի թիվ 909-Ն որոշումը, Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 06999LL2VY33) և «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը՝ որոշում եմ.
1. Հաստատել Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-075-0253-0033 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության 1,40000 հեկտար մակերեսով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի հատակագիծը։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, Մեծ Պարնի, 11-րդ փողոց, 6/1 հողամաս» հասցեն։
3. Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: