Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07082024-06-0014 վկայականը, ԳԵՈԳԼՈԲԱԼ ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Կադատրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝06132LKQVV2D)՝ որոշում եմ.
1. Հաստատել Ռաֆիկ Անանիկի Ջոթյանին սեփականության իրավունքով պատկանող 06-075-0207-0248 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասից առանձնացված 0,20000 հեկտար մակերեսով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի և դրա վրա գտնվող 678,90 քառակուսի մետր մակերեսով անասնագոմի հատակագիծը։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել Սպիտակ համայնք, Մեծ Պարնի, 15-րդ փողոց, 9/1 անասնաշենք հասցեն (փոստային դասիչը՝ 1818)։
3․ Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: