Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, հաշվի առնելով, որ Կոյրուն Միշայի Պապոյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող 06-052-0145-0003 կադաստրային ծածկագրով հողամասի հողի (անշարժ գույքի) հարկը վճարելու պարտավորությունը չի կատարել` որոշում եմ.
1. Կոյրուն Միշայի Պապոյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2. Վարչական վարույթի քննարկման օր նշանակել 2024 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 15:30-ին:
3. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Կոյրուն Միշայի Պապոյանին: