Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, 59-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2097227 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011PVDBYCD) և Էդվարդ Սարիբեկի Սահակյանի (ծնված՝ 29․11․1958թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0007-0083 կադաստրային ծածկագրով 0,214 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 35,0 քառակուսի մետր մակերեսով մառանին և 34,5 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Ս․ Ավետիսյան փողոց, 13-րդ նրբանցք, 24/1 մառան» հասցեն (փոստային դասիչը՝ 1801):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: