Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2024 թվականի դեկտեմբերի 30-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (գրանցված են գրանցամատյանում N 7237, N 7236), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011FFVTX3V) և Վահան Արթուրի Հակոբյանի (ծնված՝ 17․07․1997թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0527-0010 կադաստրային ծածկագրով 0,113 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 63 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Ս․ Ոփյան փողոց, 6/1 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1801)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: