Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1430657 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999H4VCR7B) և Առլետա Վլադիմիրի Ավագյանի (ծնված՝ 09․06․1971թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող` 06-095-0040-0002 կադաստրային ծածկագրով 0,112 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 147,0 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Ջրաշեն, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 20 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1821):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: