Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 29-րդ հոդվածի 7-րդ մասով, 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ որոշում եմ.
1. 2024 թվականի նոյեմբերի 4-ին «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Ծաղկաբերի «Ծիածան» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Արարատի Ավագյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2024 թվականի հունվարի 30-ին կնքած թիվ 1 աշխատանքային պայմանագիրը:
Վերջին աշխատանքային օր համարել 2024 թվականի նոյեմբերի 1-ը։
2. Սահմանված կարգով ու ժամկետում հաշվարկել և վճարել վերջնահաշվարկ։