Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 հուլիսի 2024 թ.

ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿԱՐԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 41-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 1999 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 149 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 45 օրդերը, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից տրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999DLJRFX8) և Քրիստինե Վաղարշակի Մարտիրոսյանի ներկայացուցիչ Սպարտակ Արմենակի Այվազյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06062024-06-0039 վկայական` տրված 06.06.2024 թվականին)  Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս.Ավետիսյան փողոց, 6/4 շենք հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի 1-ինփ հարկում գտնվող 47,43 քառակուսի մետր մակերեսով մեկ սենյականոց բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Քրիստինե Վաղարշակի Մարտիրոսյանին՝ (ծնված 21․06․1980 թվականին) որպես սեփականություն.

2. Սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանին տրամադրել  Սպիտակ, Սպիտակ, Ս.Ավետիսյան փողոց, 6/4 շենք, 19 բնակարան հասցեն:

3. Նվիրառուի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4.Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Վարուժան Ապրեսյանին` օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմինե Արշակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner