Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի թիվ 1002-Ն որոշման հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի (ծածկագիր՝ 2․1-4) համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2024 թվականի դեկտեմբերի 20-ի մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ մրցութային հանձնաժողովի եզրակացությունը և Թագուհի Լյովայի Շուշանյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի (ծածկագիր՝ 2․1-4) ժամանակավոր պաշտոնակատար Թագուհի Լյովայի Շուշանյանին 2024 թվականի դեկտեմբերի 25-ին ազատել համայնքային ծառայության զբաղեցրած պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին կնքած թիվ 8 ժամկետային աշխատանքային պայմանագիրը:
2․Վերջին աշխատանքային օր համարել 2024 թվականի դեկտեմբերի 24-ը։
3․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին՝ սահմանված կարգով կատարել վերջնահաշվարկ և վճարել: