|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 հունվարի 2025 թվականի N 173 |
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 90-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի «Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 137-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն 1-4 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -16 ԱԼԹՈՒՆՅԱՆ ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԱՍԱՏՐՅԱՆ ՍԱՍՈՒՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԳԱՍՈՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԻԿ ԷՀՏԻԲԱՐՅԱՆ ՆՈՒՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԶԱԼԻԿՈ ՄԱԹՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՔԱՋԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՓԻԼՈՅԱՆ ՍԱՐԳԻՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ԹՈՒՄԱՆՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|