Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1955130 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011SFYHB92) և Դավիթ Վոլոդյայի Մաթոսյանի (ծնված՝ 10․03․1969թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0008-0034 կադաստրային ծածկագրով 0,165 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Համայնք Սպիտակ Սպիտակ ք․, Ս․ Ավետիսյան փողոց, 13-րդ նրբանցք, 17/2 հողամաս » հասցեն (փոստային դասիչը՝ 1806)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: