Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2024 թվականի հունիսի 26-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում N 1650) և 2022 թվականի դեկտեմբերի 6-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (գրանցված են սեղանամատյանում N 3124 և N 3125), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999QZCCKG6) և Կարինե Լյուդվիգի Խաչատրյանի (ծնված՝ 01․02․1972թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում գտնվող 06-042-0044-0010 կադաստրային ծածկագրով 0,114 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Լեռնավան, 23-րդ փողոց, 5 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1811):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: