Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 դեկտեմբերի 2023 թ.

ՀՐԱՉՅԱ ԱԶԳԵՐՏԻ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇԳՐՏՎԱԾ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ  կետով, 13-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով, հաշվիառնելով, որ Հրաչյա Ազգերտի Շահմուրադյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Սպիտակ քաղաքում գտնվող, 06-006-0304-0057 կադաստրային ծածկագրով 0,1399 հեկտար մակերեսով հողամասի վրա 2009  թվականին ինքնակամ կառուցված  բնակելի տան, բաց պատշգամբի, ամառային  խոհանոցի, նկուղի, անասնաշենքի, 2010  թվականին ինքնակամ կառուցված  խորդանոցի, օժանդակ շինության, ավտոտնակի, ձեղնահարկի, ծածկի և պարսպի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2089658 վկայականը վկայականը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 2023KMS5SU «Օլյա Տրանդաֆիլովա»ԱՁ-ի կողմից տրամադրվածանշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը և Հրաչյա Ազգերտի Շահմուրադյանի դիմումը՝ որոշում եմ.

1.     Հրաչյա Ազգերտի Շահմուրադյանին (ծնված՝ 06.011978) սեփականության իրավունքով պատկանող  06-006-0304-0057 կադաստրային ծածկագրով 0,1399 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 59,73 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 162,06 քառակուսի մետր մակերեսով ձեղնահարկը, 7,65 քառակուսի մետր մակերեսով ձեղնահարկի բաց պատշգամբը, 21,79 քառակուսի մետր մակերեսով ամառային խոհանոցը,  43,82 քառակուսի մետր մակերեսով ամառային խոհանոցի նկուղը, 12,76 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքը, 9,78 քառակուսի մետր մակերեսով խորդանոցը, 26,71 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինությունը, 14,99 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը, 44,99 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակի ձեղնահարկը, 27,06 քառակուսի մետր մակերեսով ծածկը և 12,25 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով պարիսպը ճանաչել օրինական։

2.   Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Հրաչյա Ազգերտի Շահմուրադյանի սեփականության իրավունքը։

3.  Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի ճշգրտված հատակագիծը։

4.    Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:

5.  Հրաչյա Ազգերտի Շահմուրադյանին՝

        1) համայնքի բյուջե վճարել 615 297 ՀՀ դրամ (հաշվեհամար 900245161352) օրինականացման վճար:

       2) ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

6Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ  Երեմ Գրիգորյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հովհաննես Մանուկյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner