Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, 2191-րդ և 281-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի բնակիչ Ռուզանա Մովսեսի Շախմուրադյանն ինքնակամ զավթել է Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-098-0026-0009 կադաստրային ծածկագրով 0,07722 հա մակերեսով հողամասը և չի վերացրել դրա հետևանքները, հիմք ընդունելով Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Հենրիկ Իգիթխանյանի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 23-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Ռուզանա Մովսեսի Շախմուրադյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ հարյուր հազար ՀՀ դրամ:
2. Սույն որոշումը սահմանված կարգով և ժամկետում հանձնել Ռուզանա Մովսեսի Շախմուրադյանին:
3. Ռուզանա Մովսեսի Շախմուրադյանին՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ նշանակված տուգանքը ենթակա է վճարման որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում՝ Սպիտակի համայնքապետարանի 900245161063 գանձապետական հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուզանա Մովսեսի Շախմուրադյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից վարչական կարգով երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկու ամսվա ընթացքում: