Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հաշվի առնելով, որ Լեռնավան բնակավայրում գտնվող 06-042-0001-0002 կադաստրային ծածկագրով 0,114 հեկտար մակերեսով հողամասի 1/4 մասը ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2023 թվականի հունվարի 5-ի վկայագրի (ժառանգական գործ N01/23, գրանցված է գրանցամատյանում N 21) փոխանցվել է Գայանե Մուշեղի Տոնոյանին, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06042G8CELVF) և Գայանե Մուշեղի Տոնոյանի (ծնված՝ 10․10․1956թ․) ներկայացուցիչ Գուրգեն Կորյունի Տոնոյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Գայանե Մուշեղի Տոնոյանին ժառանգաբար փոխանցված, Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 06-042-0001-0002 կադաստրային ծածկագրով 0,114 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ գյուղ Լեռնավան, 30-րդ փողոց, 13 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1811):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: