Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 111-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի, հիմք ընդունելով «ԴՈՒԽԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՄԻՇԱՅԻ» անհատ ձեռնարկատիրոջ 2024 թվականի հոկտեմբերի 16-ի հայտը` որոշում եմ.
1. «ԴՈՒԽԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՄԻՇԱՅԻ» անհատ ձեռնարկատիրոջը (ՀՎՀՀ 66976415) տալ «ՀՀ Լոռու մարզ, գ․ Շիրակամուտ Վանաձորյան խճուղի 28» հասցեում գտնվող խանութում (հիմնական շինություն՝ 60 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների ու ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն՝ 2024 թվականի 4-րդ եռամսյակի համար: