Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24092014-06-0009 վկայականը և Մխիթար Մաթևոսի Մակարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հաստատել Մխիթար Մաթևոսի Մակարյանին (ծնված՝ 08․10․1975թ.) սեփականության իրավունքով պատկանող, Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0237-0004 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,03000 հեկտար մակերեսով հողամասի ճշգրտված հատակագիծը։
2. Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: