Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի տնտեսվար Արթուր Միքայելյանի 2024թվականի դեկտեմբերի 20-ի զեկուցագրիրը, Ամանորի կապակցությամբ Սպիտակ քաղաքի զարդարման համար ապրանքներ ձեռք բերելու նպատակով՝ որոշում եմ.
1․Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի «Այլ մշակույթային կազմակերպություններ» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման 4269 հոդվածից հատկացնել 49 580 ՀՀ դրամ։
2․Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին՝ ապահովել սույն որոշման կատարումը: