Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի պետ Մելանյա Դանիելյանի զեկուցագիրը, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի ղեկավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի հոբելյանական համերգը կազմակերպելու համար ծաղիկներ, շնորհակալագիր և շնորհակալագրի շրջանակ ձեռք բերելու նպատակով՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեի «Այլ մշակութային կազմակերպություններ» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման 4269 հոդվածից հատկացնել 18 000 ՀՀ դրամ:
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին` ապահովել սույն որոշման կատարումը: