Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2191-րդ հոդվածով, հիմք ընդունելով Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի առաջատար մասնագետ Արեն Աշրաֆյանի 2024 թվականի սեպտեմբերի 2-ի զեկուցագիրը և 2024 թվականի օգոստոսի 30-ի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Գևորգ Պողոսյանի կողմից ոչ սահմանված տեղում և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու վերաբերյալ վարչական իրավախախտման գործի քննության օր նշանակել 2024 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին:
2. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով ծանուցել անհատ ձեռնարկատեր Գևորգ Պողոսյանին: