Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ պարբերությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառնական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» տնտեսագիտական դասակարգման 4112 հոդվածից Բանակի օրվա կապակցությամբ Սպիտակի համայնքապետարանի արական սեռի աշխատողներին վճարել լրավճար՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին՝ ապահովել սույն որոշման կատարումը: