Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 111-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Ալիկ Դարչինյանի 2024 թվականի հունիսի 26-ի հայտը` որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Ալիկ Դարչինյանին (ՀՎՀՀ 66913549) տալ «ՀՀ Լոռու մարզ, ք. Սպիտակ Ս. Ավետիսյան հրապարակ 7 շենք, 7» հասցեում գտնվող հասարակական սպասարկման օբյեկտում (հիմնական շինություն) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվություն՝ 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: