Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հաշվի առնելով, որ Լեռնավան բնակավայրում գտնվող 06-042-0027-0008 կադաստրային ծածկագրով 0,146 հեկտար մակերեսով հողամասի 1/4 մասը, դրա վրա գտնվող բակելի տան 1/4 մասը և անասնագոմի ¼ մասը ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2023 թվականի հունվարի 5-ի վկայագրի (ժառանգական գործ N01/23, գրանցված է գրանցամատյանում N 21) փոխանցվել է Գայանե Մուշեղի Տոնոյանին, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06042PUQUAFG) և Գայանե Մուշեղի Տոնոյանի (ծնված՝ 10․10․1956թ․) ներկայացուցիչ Գուրգեն Կորյունի Տոնոյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Գայանե Մուշեղի Տոնոյանին ժառանգաբար փոխանցված, Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 06-042-0027-0008 կադաստրային ծածկագրով 0,146 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 287,2 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը և 55,0 քառակուսի մետր անասնագոմին տրամադրել «Սպիտակ գյուղ Լեռնավան, 9-րդ փողոց, 11 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1811):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: