Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 հուլիսի 2024 թ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿԱՄՈՒՏԻ «ԱՐԵՎԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ԹԻՎ 13 ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ԹԻՎ 14 ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 14-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿԱՄՈՒՏԻ «ԱՐԵՎԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 36-րդ կետի «գ» կետով, հաշվի առնելով, որ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿԱՄՈՒՏԻ «ԱՐԵՎԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2024 թվականի հուլիսի 22-ի թիվ 13 հրամանն ընդունվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի խախտումներով, մասնավորապես՝ չի պահպանվել աշխատողի՝ աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը երեք աշխատանքային օրվա ընթացքում հետ վերցնելու իրավունքը, ինչպես նաև չի պահպանվել աշխատանքային պայմանագիրը երեսուն օր հետո լուծելու պայմանը, հրամանով աշխատողին ազատել է 2024 թվականի հուլիսի 22-ին, և նույն օրը համարել վերջին աշխատանքային օր, հրամանը չի կիրառվել, քանի որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարել, իսկ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿԱՄՈՒՏԻ «ԱՐԵՎԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2024 թվականի հուլիսի 22-ի թիվ 14 հրամանն ընդունվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ և 86-րդ հոդվածների խախտումներով, 2024 թվականի հուլիսի 22-ի թիվ 13 ոչ իրավաչափ հրամանի առկայության պայմաններում, մասնավորապես՝ ընդունվել է աշխատանքի ընդունման իրավական ակտ այն հաստիքի համար, որը 2024 թվականի հուլիսի 23-ի դրությամբ չէր կարող թափուր լինել, քանի որ կազմակերպության դաստիարակի հաստիքը թափուր դառնալու հիմք հանդիսացող իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, բացի այդ աշխատակիցը 2024 թվականի հուլիսի 23-ին գրավոր խնդրել է աշխատանքից ազատման իր դիմումին ընթացք չտալ, աշխատանքի ընդունման իրավական ակտում չեն նշվել աշխատողի հայրանունը, գործատուի անվանումը, հիմնական աշխատավարձի չափը և այն որոշելու ձևը, աշխատաժամանակի ռեժիմը, ամենամյա արձակուրդի տեսակը և տևողությունը՝ որոշում եմ․

1․ ՈՒժը կորցրած ճանաչել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿԱՄՈՒՏԻ «ԱՐԵՎԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2024 թվականի հուլիսի 22-ի «Նաիրա Գասպարյանին աշխատանքից ազատելու և նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին» թիվ 13 և 2024 թվականի հուլիսի 22-ի թիվ 14 հրամանները։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Թագուհի Շուշանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner