Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 սեպտեմբերի 2024 թ.

ԱՐՏՅՈՄ ՍԼԱՎԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 152․2-րդ հոդվածով, 2191-րդ և 281-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով, որ Արտյոմ Սլավիկի Սարգսյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող, 06-068-0103-0009 կադաստրային ծածկագրով «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ գյուղ Արջհովիտ 13-րդ փողոց 1/3» հասցեի սննդի արտադրամասն օգտագործում է օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային՝ որպես հասարակական սպասարկման օբյեկտ (հանրային սննդի կետ), հիմք ընդունելով Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Նարեկ Սարգսյանի կողմից 2024 թվականի օգոստոսի 21-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը՝ որոշում եմ.

1. Արտյոմ Սլավիկի Սարգսյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ քսան հազար ՀՀ դրամ: 2. Սույն որոշումը սահմանված կարգով և ժամկետում հանձնել Արտյոմ Սլավիկի Սարգսյանին: 3. Արտյոմ Սլավիկի Սարգսյանին՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ նշանակված տուգանքը ենթակա է վճարման որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում՝ Սպիտակի համայնքապետարանի 900245161063 գանձապետական հաշվին: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտյոմ Սլավիկի Սարգսյանին իրազեկելուն հաջորդող օրվանից: 5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից վարչական կարգով երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկու ամսվա ընթացքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Յարմալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner