Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 136-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի, հիմք ընդունելով «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի 2025 թվականի հունվարի 27-ի հայտը` որոշում եմ.
1. «ՖԼԵՇ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 01808789) տալ «ՀՀ Լոռու մարզ ք. Սպիտակ, Երևանյան խճուղի 98 բենզալցակայան» հասցեում գտնվող վառելանյութի լիցքավորման կայանում հեղուկացված նավթային գազի վաճառքի թույլտվություն՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: