Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 111-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի, հիմք ընդունելով «ՍՏԱՌ» ՍՊԸ-ի 2024 թվականի հուլիսի 2-ի հայտը` որոշում եմ.
1. «ՍՏԱՌ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ 06972962) տալ «ՀՀ Լոռու մարզ գ. Ջրաշեն Երևանյան խճուղի 91/1 գազալցակայան» հասցեում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություն՝ 2024 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: