Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածով, 94-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 95-րդ հոդվածի 3-րդ մասի 1․1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, հիմք ընդունելով Քրիստինե Վոլոդյայի Ջուլհակյանի դիմումը՝ որոշում եմ.
1. 2025 թվականի փետրվարի 4-ից Քրիստինե Վոլոդյայի Ջուլհակյանին (նույնականացման քարտ՝ 011483765, տրված 2021 թվականի հուլիսի 21-ին, 018-ի կողմից) նշանակել «Սպիտակի քաղաքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև տնօրենի թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված անձի կողմից զբաղեցնելը, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:
2. Աշխատավարձը՝ համաձայն հաստատված պաշտոնային դրույքաչափի՝ 170 000 (հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ:
3. Քրիստինե Վոլոդյայի Ջուլհակյանի համար սահմանվում է աշխատաժամանակի նորմալ տևողություն՝ շաբաթական 5 աշխատանքային օր՝ օրական 8 ժամ ժամանակով և ամենամյա երկարացված արձակուրդ՝ 25 աշխատանքային օր տևողությամբ:
4. Աշխատանքային գործառույթները՝ համաձայն աշխատանքային պայմանագրի: