|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 դեկտեմբերի 2024 թվականի N |
ՌՈՒԶԱՆԱ ՄՈՎՍԵՍԻ ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԱՎԹԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՉՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՕՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 2191-րդ հոդվածով և հիմք ընդունելով Սպիտակի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Հենրիկ Իգիթխանյանի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 23-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը՝ Ռուզանա Մովսեսի Շախմուրադյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու մասին՝ որոշում եմ. 1. Ռուզանա Մովսեսի Շախմուրադյանի կողմից Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու վերաբերյալ վարչական իրավախախտման գործի քննության օր նշանակել 2025 թվականի հունվարի 7-ին, ժամը 15:00-ին: 2. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով ծանուցել Ռուզանա Մովսեսի Շախմուրադյանին: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(890.98 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|