Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով և 9-րդ հոդվածի 5-րդ մասով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող SDLG G9190F մակնիշի գրեյդերը և HUAXIN ELECTRIC S4001 մակնիշի ավլող, փոշեկուլ մեքենան անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Սպիտակի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
|