Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 15-ի նիստի օրակարգը.
ՕՐԱԿԱՐԳ
1. Սպիտակ համայնքի 2021 թվականի բյուջեի 2-րդ եռամսյակի կատարման ընթացքի մասին Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հաղորդումը ընդունելու մասին
/Զեկուցող՝ Հ. Միրզոյան /
2. Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 69-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
/Զեկուցող՝ Հ. Միրզոյան/
3. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ա. Ավետիսյան/
4. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող Շահումյան փողոց, թիվ 252 հասցեում գտնվող անշարժ գույքը վարձակալությամբ Ժենյա Սերգեյի Մակարյանին տրամադրելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ա. Ավետիսյան/
5. Ռոբերտ Մաթոսյանին «Սպիտակ համայնքի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին
/Զեկուցող՝ Ք. Նիկողոսյան/
6․ Արտաբյուջետային հաիվ բացելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Գյուլազյան/
|