Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16052012-06-0138 վկայականը և Արման Մերուժանի Ազատյանի (ծնված՝ 30․04․1979թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Հաստատել Արման Մերուժանի Ազատյանին սեփականության իրավունքով պատկանող «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ ք․ Ալեք Մանուկյան փողոց, թիվ 37 հողամաս» հասցեում գտնվող 06-006-0478-0023 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,0172 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ճշգրտված հատակագիծը։