Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 63-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 124-Ա որոշումը, 2024 թվականի մարտի 25-ի «Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդով վաճառելու մասին» թիվ 2/1-4 արձանագրությունը, հաշվի առնելով, որ 06-006-0177-0009 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,00987 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկի մեջ՝ որոշում եմ.
1. «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ, Սպիտակ ք․, Ուզբեկական Կ-2 թաղամաս, 23/5 հողամաս» հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 06-006-0177-0009 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,00987 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը 126 538,65 (հարյուր քսանվեց հազար հինգ հարյուր երեսունութ ամբողջ վաթսունհինգ հարյուրերորդական) ՀՀ դրամով, բնակելի տուն կառուցելու նպատակով, օտարել աճուրդում հաղթող ճանաչված Ռաֆիկ Արմենակի Առաքելյանին (ծնված՝ 10․03․1954թ․)։
2. Ռաֆիկ Արմենակի Առաքելյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքն օրենքով սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
3. Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում, աշխատակազմի ֆինանսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել ամենամյա գույքագրման փաստաթղթերում։