Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 06011TXEP7BK) և «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը` որոշում եմ.
1. Հաստատել Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0098-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,04348 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հատակագիծը։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, ք, Սպիտակ, Երևանյան խճուղի, 70/1 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1805):
3. ՍույնորոշումըտրամադրելԿադաստրիկոմիտե՝սահմանվածկարգովպետականգրանցումկատարելուհամար: