Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 914
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2024 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԹԱԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԼԱՐԻՍԱ ՎԱՍԻԼԻԻ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԺԱՌԱՆԳԱԲԱՐ ՓՈԽԱՆՑՎԱԾ 06-061-0102-0039 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,24153 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՃՇԳՐՏՎԱԾ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ և 22.1-ին կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, հաշվի առնելով, որ Լարիսա Վասիլիի Թորոսյանին ժառանգաբար փոխանցված՝ Սպիտակ համայնքի Հարթագյուղ բնակավայրում գտնվող, 06-061-0102-0039 կադաստրային ծածկագրով 0,24153 հեկտար մակերեսով հողամասի վրա 1991 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տան, լողավազանի, ծածկի և պարսպի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Լոռի-4 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի միկրոռեգիոնալ մակարդակի՝ համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը, 2023 թվականի հոկտեմբերի 6-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում՝ 2816), ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը և մասնագիտական եզրակացությունը, Կադաստրի կոմիտեում հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք` 06122X4F9NM6), Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 20235A2DSU, «Վանաձորի Նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը և Լարիսա Վասիլիի Թորոսյանի ներկայացուցիչ՝ Աշոտ Գրիգորի Գաբրիելյանի դիմումը՝ որոշում եմ.

1․ Լարիսա Վասիլիի Թորոսյանին (ծնված՝ 05.07.1953թ․) ժառանգաբար փոխանցված՝ 06-061-0102-0039 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,24153 հեկտար մակերեսով վարելահող գործառնական նշանակության հողամասը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։

2․ Լարիսա Վասիլիի Թորոսյանին (ծնված՝ 05.07.1953թ․) ժառանգաբար փոխանցված՝ 06-061-0102-0039 կադաստրային ծածկագրով 0,24153 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 86,8 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 41,1 քառակուսի մետր մակերեսով լողավազանը, 14,2 քառակուսի մետր մակերեսով ծածկը և 12,0 քառակուսի մետր մակերեսով պարիսպը ճանաչել օրինական։

3․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Լարիսա Վասիլիի Թորոսյանի սեփականության իրավունքը։

4․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի ճշգրտված հատակագիծը։

5. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Հարթագյուղ, 14-րդ փողոց, 14 բնակելի տուն» հասցեն։

6․ Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:

7․ Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.44 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 9

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner