Այսօր: Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1095
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 նոյեմբերի 2024 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎԱՇՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԶԱՐԶԱՆԴ ՎԵԼԻԽԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ԹԱՄԱՐԱ ԿԱՐԱՊԵՏԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, ՌՈՄԱՆ ԶԱՐԶԱՆԴԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԵՎ ԳՐԻԳՈՐ ԶԱՐԶԱՆԴԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՃՇԳՐՏՎԱԾ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետով, 13-րդ կետի ա ենթակետով, հաշվի առնելով, որ Զարզանդ Վելիխանի Մանուկյանին, Թամարա Կարապետի Ղազարյանին, Ռոման Զարզանդի Մանուկյանին, Գրիգոր Զարզանդի Մանուկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում գտնվող, 06-021-0060-0002 կադաստրային ծածկագրով 0,105823 հեկտար մակերեսով հողամասի վրա 2009 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տան և բաց պատշգամբի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2460496 վկայականը, Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 2023VXFJWW, ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Վանաձորի նախագծող ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 060328A68JXC) և Զարզանդ Վելիխանի Մանուկյանի դիմումը՝ որոշում եմ.

1․ Զարզանդ Վելիխանի Մանուկյանին (ծնված՝ 10․01․1952թ․), Թամարա Կարապետի Ղազարյանին (ծնված՝ 31․03․1954թ․), Ռոման Զարզանդի Մանուկյանին (ծնված՝ 04․03․1979թ․) և Գրիգոր Զարզանդի Մանուկյանին (ծնված՝ 24․08․1985թ․) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում գտնվող, 06-021-0060-0002 կադաստրային ծածկագրով 0,105823 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 152,17 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 26,62 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբը ճանաչել օրինական։

2․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Զարզանդ Վելիխանի Մանուկյանի, Թամարա Կարապետի Ղազարյանի, Ռոման Զարզանդի Մանուկյանի և Գրիգոր Զարզանդի Մանուկյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը։

3․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի ճշգրտված հատակագիծը։

4․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արևաշող, 1-ին փողոց 9 բնակելի տուն» հասցեն։

5․ Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:

6․ Զարզանդ Վելիխանի Մանուկյանին, Թամարա Կարապետի Ղազարյանին, Ռոման Զարզանդի Մանուկյանին և Գրիգոր Զարզանդի Մանուկյանին՝

1 համայնքի բյուջե վճարել 198 756,3 ՀՀ դրամ (հաշվեհամար 900245161352) օրինականացման վճար: Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

7․ Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.55 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 18

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner