Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24112023-06-0045 վկայականը, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 134-Ա որոշումը և Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06172NDVBCVY)՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-095-0274-0005 կադաստրային ծածկագրով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության 0,012 հեկտար կապի հողեր գործառնական նշանակության հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Ջրաշեն, 9-րդ փողոց, 1-ին փակուղի, 10/1 հողամաս» (փոստային դասիչը՝ 1821)։
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե․Գրիգորյանի վրա։