Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 14-ի թիվ 52 որոշմանը կից ցուցակում Հրաչյա Ազգերտի Շահմուրադյանի (ծնված 06․01․1978թ․) անունը սխալմամբ գրվել է «Հրաչիկ», հիմք ընդունելով Հրաչյա Ազգերտի Շահմուրադյանի անձնագրային տվյալները և դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 14-ի «Սպիտակ քաղաքի Այգեստան, Ն. Աճեմյան, Սայաթ-Նովա, Կնունյանց, Ալ. Մանուկյան, Մյասնիկյան, Կամոյի, Թումանյան, Քըրք Քըրքորյան փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները` որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 52 որոշմանը կից ցուցակի 737-րդ տողում գրված «Հրաչիկ» բառը փոխարինել «Հրաչյա» բառով։