Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ որոշում եմ.
1. 2024 թվականի սեպտեմբերի 7-ին «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շենավանի «Արեգակ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Մանվելի Պետրոսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2023 թվականի դեկտեմբերի 5-ին կնքած թիվ 9 աշխատանքային պայմանագիրը:
Վերջին աշխատանքային օր համարել 2024 թվականի սեպտեմբերի 6-ը։
2. Սահմանված կարգով ու ժամկետում հաշվարկել և վճարել վերջնահաշվարկ։